Բաքուն հերքում է Human Rights Watch-ի' Ադրբեջանում գտնվող հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի ԱԳՆ-ն HRW-ի զեկույցն անվանել է «միակողմանի և ոչ օբյեկտիվ»:
«Նման զեկույցների համակարգված բնույթը, հիմնվելով անհիմն ապացույցների և չճշտված փաստերի վրա, կասկածի տակ է դնում դրանց հավաստիությունը», - հայտարարել են գերատեսչությունում:
Բաքուն նաև կոչ է արել HRW-ին դադարեցնել «ռազմագերիների թեմայով շահարկումները». «Ադրբեջանը վերադարձրել է նրանց բոլորին: Նրանք, ովքեր գտնվում են երկրի տարածքում, ռազմագերիներ չեն»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն :