SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում մոտ 15 քաղաքացի այցելել է Երևան-Սևան ավտոմայրուղու 41-րդ կմ հատվածում գործող «Կատալինա» գիշերային ակումբ, որտեղ սրահի մեջ նրանցից մեկը իր մոտ եղած ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել հանդերձարանի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածեր չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողի անունը եղել է Սամվել, ով 25 տարեկան է և բնակվում է Կոտայքի մարզում։ Դեպքի մասին արդյո՞ք տեղեկացված են ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և Հրազդանի բաժնում, դեռևս հայտնի չէ։