ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել մանկաբարձ, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի մահվան կապակցությամբ:
«Ցավակցում եմ նշանավոր բժշկի և քաղաքացու՝ Գեորգի Պողոսյանի ընտանիքին, հարազատներին, բոլոր ժամանակների ուսանողներին։ Վստահ եմ՝ մեծ կորուստ ունեցավ նաև բժշկական համայնքը։ Գեորգի Պողոսյանը ոչ միայն տաղանդավոր բժիշկ էր, այլև իր հայրենիքի ճակատագրով մտահոգ մտավորական։ Գեորգի Կիմիչի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,-ասված է հեռագրում։