«Օրենքով գողին» ապօրինի եղանակով ձերբակալում են՝ «օրենքով գող» լինելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հրապարակելով նաև թելեգրամյան ալիքներից մեկով տարածվող տեսանյութը։

«Մի քանի իրավական նկատառում՝

1) Ձերբակալելիս ձեռնաշղթա կարելի է կիրառել միայն եթե ձերբակալվողը կարող է վնաս հասցնել ոստիկաններին կամ փախուստի դիմել։ Այս իրավիճակում երկուսն էլ ԲԱՑԱՌՎԱԾ ԷՐ։

2) Ձեռնաշղթայված ձերբակալվածին «պառկացնել» կարելի է միայն այն դեպքում, եթե նա մինչ այդ դիմադրում էր կամ փախուստի փորձ էր կատարել։ Զուտ նվաստացման նպատակով «պառկացնել» ՉԻ ԿԱՐԵԼԻ։

3) Ձերբակալելիս դիմադրելու հնարավորություն չունեցող անձին հարվածել ՉԻ ԿԱՐԵԼԻ»,֊գրել է իրավապաշտպանը։