Ոստիկանությունը Մոսկվայի կենտրոնում ձերբակալել է «Կոտիկ» մականվամբ «օրենքով գող» Գրիգոր Քալաշյանին:
Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է շագանակագույն կապոց'ամենայն հավանականությամբ՝ հաշիշ:
2015 թվականի հունվարին Գրիգոր Քալաշյանը ձերբակալվել էր «գողական հավաքի» ժամանակ՝ հատուկ գործողության ընթացքում:
Ըստ newsru.com-ի ունեցած որոշ տվյալների՝ Վրաստանի քաղաքացի Քալաշյանի հայրը՝ Կոնստանտինը, նույնպես քրեական հեղինակություն է եղել և կրել է «Կոտիկ» մականունը:
Կայքը հիշեցնում է նաև, որ մեկ շաբաթ առաջ ՌԴ մայրաքաղաքում ձերբակալվել է չեչեն օրենքով գող' «Իսլամ Մեծ» մականվամբ: Նրա մոտից ևս թմրանյութ է հայտնաբերվել: