Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակություն Ռեզո Բուխնիկաշվիլիին, ով քրեական աշխարհում հայտնի է իբրև օրենքով գող Պեցո. գրում է Интерфакс-ը' հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:

 

Պեցոն դեկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ձերբակալված հանցագործների թվում էր: Ոստիկանության և քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև նախօրեին Մոսկվայում Կոմսոմոլսկի պրոսպեկտ 25 հասցեում փոխհրաձգություն էր բռնկվել, որի արդյունքում վիրավորվել էր 2 ոստիկան և սպանվել էր հավաքված 4 քրեական հեղինակություններից մեկը: