Մոսկվայում իրավապահ մարմինները ձերբակալել են վրացի «օրենքով գող» Օթարի Տոտոչիային: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ոստիկանները ստուգել են տղամարդու փաստաթղթերը և կասկած հայտնել, որ դրանք կարող են անվավեր լինել: Պարզվել է, որ «Բատյա» մականունով «օրենքով գողն» օգտագործել է Ռուսաստանի քաղաքացու կեղծ փաստաթղթեր: Փաստաթղթին ամրակցված է եղել այլ մարդու լուսանկար, իսկ անձնագիրը պատկանել է Աստրախանի շրջանի բնակչի:
Ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ Օթարի Տոտոչիան Վրաստանի ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկն է:
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: