Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, հրդեհ էր բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։ Մանրամասներ իմանալու նպատակով, ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի հետ, որն ասաց՝ նախնական վարկածի համաձայն, պացիենտի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել, հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով. «Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն»,- նշեց Շուշան Դանիելյանը:
Ըստ վերջինիս՝ հիվանդասենյակում եղել է միայն անվտանգության կարգը խախտած քաղաքացին, որի վիճակը այս պահին ծանր է. «Անվտանգության կարգը խախտած քաղաքացու վիճակը գտնահատվում է ծանր»,- նշեց նա:
Հավելենք, որ հրդեհից տուժած քաղաքացին 41 տարեկան է:
Զվարթ Պետրոսյան