Այսօր Ստեփանակերտ քաղաքի Կամոի փողոցի բնակելի տներից մեկի հարակից հողամասում և Մարտակերտ քաղաքի հարակից տարացքներում «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Պայթյունի ձայն լսելու դեպքում հորդորում է չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոսներ՝-911,101,112, (047) 940911