ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները՝ ՌԴ ԱԻՆ գործընկերների, «The halo trust» կազմակերպության, ինչպես նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ականազերծման աշխատանքներ:
Հանրապետության տարածքից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում: