Արցախում որոնողական աշխատանքները հունվարի 7-ին շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի եւ Մատաղիս-Թալիշ ուղղություններով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը տեղեկացրեց, որ հունվարի 6-ին որևէ աճյուն չի հայտնաբերվել:
«Աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ տարածքը մաքուր է»,-ասաց Հունան Թադոսյանը:
Արցախում ռազմական գործողությունների դադարից հետո մինչ այժմ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1188 աճյուն: