«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց լավագույններին` հայրենասեր տղերքի, հերոսների, որոնք զոհվեցին` հանուն հայրենիքի, հանուն ազգի ու պետականության: Շատ պատմություններ եմ լսել պատերազմի ժամանակ մեր հերոս տղերքի սխրագործությունների մասին և, ոգևորված նրանց տեսակով ու քաջությամբ, որոշել եմ նախաձեռնությամբ հանդես գալ, որով ևս մեկ հնարավորություն կընձեռվի ապրեցնելու նրանց տեսակը և պարզապես երախտապարտ լինելու նրանց․․․:
 
Այսպիսով` մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ Արցախյան առաջին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց որդու, հոր կամ եղբոր համար տնկել մեկ պտղատու ծառ և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից:
Կից ներկայացված հատակագծում կտեսնեք հավերժության սիմվոլը՝ հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանիշը:
Արդեն իսկ մեկնարկել են այգում կառուցվող եկեղեցու շինաշխատանքները:
Պուրակը հիմնվում է Երեւանից Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակի և Սուրբ խաչի մոտ: