Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իմ կողմից նախաձեռնած #Հավերժության_այգու կառուցման շինաշխատանքներն ընթանում են մեծ ծավալով:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ օրերս «Կանաչ Ռուսաստան» համառուսաստանյան բնապահպանական շարժման նախագահ, «Հաղթանակի անտառ» նախագծի հեղինակ Կոնստանտին Կուրչենկովի հետ այցելել ենք շինհրապարակ, ներկայացրել եմ նախագծի գաղափարը, ծանոթացրել կատարվող աշխատանքին, և որոշել ենք համագործակցության սկիզբ դնել:
 
Հիշեցնեմ, որ հունիսին մեկնարկել էինք #Հավերժության_այգու կառուցման աշխատանքները, որտեղ պատերազմում զոհված մեր քաջ հերոսների հարազատները կարող են անվանական պտղատու ծառ տնկել և բերք ստանալ: Սա մի յուրատեսակ վայր կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր Եռաբլուր այցից հետո կլինեն նաև այս այգում և մեկ տեղում կկարդան մեր բոլոր հերոսների անունները:
Այգին հիմնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակի և Սուրբ խաչի մոտ, որտեղ կառուցում եմ նաև ապակեպատ եկեղեցի։ Այգին, իր հատակագծով, կունենա հավերժության սիմվոլի տեսքը»։
 
 
 
 
 
Կարդացեք նաև` 
 
«Թովմասյան» հիմնադրամի ջանքերով բացվել է Ասկերանի ԱԻ նոր մասնաշենքը
 
«Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը զինծառայողներին՝ Արտակ Թովմասյանի հովանավորությամբ (տեսանյութ)
 
Մեկնարկել են «Թովմասյան» հիմնադրամի նախաձեռնած Հավերժության պուրակի կառուցման շինաշխատանքները
 
Արտակ Թովմասյանը ծաղիկներ է խոնարհել «Վերածնունդ» հուշահամալիրի առջև
 
Կօգտագործեմ իմ ներուժը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ. Արտակ Թովմասյան
 
Արտակ Թովմասյանը Գյումրի կատարած իր այցի ընթացքում եղել է նաև տնակային թաղամասում (տեսանյութ)