Օրերս ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, Երևան քաղաքի Զաքյան փողոցի շենքերից մեկի բակից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Թալին քաղաքի բնակիչ, 25-ամյա Կամո Խաչատրյանին։ Վերջինս 2020 թվականի հունիսից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Ըստ աղբյուրի՝ նշված քրգործը հարուցվել է «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» սպանելու փաստով, գրում է shamshyan.com-ը։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր․-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերի (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էին 24-ամյա Դավիթ Թադևոսյանը («Վամպիր» մականվամբ), 31-ամյա Տիգրան Հակոբյանը («Թալին» մականվամբ), 30-ամյա Կոնստանտին Հունանյանը՝ («Կոկո» մականվամբ), 30-ամյա Սամվել Քրմոյանը («Քրմո» մականվամբ), 24-ամյա Կամո Խաչատրյանը («Կամուլիկ» մականվամբ) և 22-ամյա Համլետ Թորոսյանը («Համուլիկ» մականվամբ)։
Վրջիններս հետախուզվում էին հունիսի 9-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու համար։
Առավել մանրամասն՝ այստեղ։