Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ գտնվում է Մոսկվայում։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ երկրից բացակայելու թույլտվություն ստանալու համար իրենք դիմել էին դատարան․ «Այո, մոտավորապես, 10 օր առաջ դիմել ենք դատարան և դրական պատասխան ստացել»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Քոչարյանի Մոսկվայում գտնվելու հանգամանքին, ապա Ալումյանն ասաց՝ տեղյակ չէ, քանի որ 2 օր է չի խոսել նրանց հետ։
Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Քոչարյանն իր գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ 2 օր է գտնվում է Մոսկվայում։