Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր սահմանամերձ Խոզնավարում (Սյունիք) գյուղացիները կարևոր խնդիր բարձրացրին: Գյուղը 3 կողմից շրջապատված է թշնամու տարածքներով, զորքերով. որքան էլ մեր զորքը տարածքում է, գյուղացին ինքնապաշտպանության խնդիր կարող է ունենալ: Համայնքում հստակ պահանջ կա. տղամարդիկ պետք է իրենց զենքն ունենան՝ թեկուզև այն գյուղի զինանոցում պահվի:
Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում. սա անհապաղ լուծում պահանջող խնդիրներից է, որը, վստահ եմ, տարբեր գյուղերի համար է առաջնահերթություն»: