Դեռևս տասը օր առաջ մտածում էինք գնալ ընտրությունների, թե ոչ, կոչով էինք դիմել պատգամավորներին, որ մեր խոսքը տեղ հասնի և, համաձայն դրա, որոշումները ճիշտ ընդունվեն: Այս մասին իր տեսաուղերձում ասաց «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:
«Անցավ ընդամենը տասը օր և տեսանք, թե ինչ եղավ: Մայիսի տասից հետո, երբ արձակվեց մեր պառլամենտը, մյուս օրն արդեն ադրբեջանցիները մտան մեր տարածք: Ես ասում էի, որ հիմա չի կարելի գնալ ընտրությունների, որովհետև, մեր թշնամին հասկանում է իրականությունը մեր երկրի ներսում, պառակտումը, որ ամեն կուսակցություն զբաղված է իր նախընտրական քարոզներով, իսկ գործող իշխանությունն արդեն վերարտադրվելու համար զբաղված է լինելու այս կամ այն անձնական նեղ կուսակցական հետաքրքրությամբ»,-ասաց Թովմասյանը:
Թովմասյանը նշեց, որ եթե իշխանությունը շարունակի խաղալ ընտրությունների գնալու խաղը վերարտադրվելու համար՝ մեր պետությունը կունենա նոր կորուստներ:
«Եթե չմիաբանվենք՝ մինչև հունիսի 20-ը ունենալու ենք նոր պրոբլեմներ»,-ասաց Թովմասյանը: