ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերի բյուրոն հայտարարությամբ է հանդես եկել, որով խորհուրդ է տվել քաղացիներին չայցելել Հայաստանի Հանրապետություն՝ կորոնավիրուսի և սահմանային լարվածության պատճառով:
Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության պաշտոնական կայքից:
Նշենք՝ երկիրը Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ կամ կարմիր մակարդակի:
Բացի այդ, հայտարարությունում խորհուրդ է տրվում չայցելել Լեռնային Ղարաբաղ, քանի որ ներկայում ԱՄՆ կառավարությունը չի կարող անվտանգության միջոցառումներ ապահովել ԼՂ այցելած իր քաղաքացիների համար:
«Լեռնային Ղարաբաղի ինտենսիվ հակամարտությունից հետո, որոնք տեղի են ունեցել 2020-ի աշնանը, տարածաշրջանում շարունակում են զոհեր և վիրավորներ նկատվել: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ անվտագության միջոցառումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար, քանի որ մուտքը սահմանափակ է:
Զգուշացե՛ք Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող ճանապարհներից: Տեղյակ եղե՛ք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները՝ առանց նախազգուշացման: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակվել ճանապարհորդների համար՝ առանց նախազգուշացման»,- ասված է կայքում: