Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր առաջարկով:

Այսուհետ կարելի է առցանց ընտրել կամավոր ապահովագրության բազմաթիվ տեսակներից ցանկացածը և կնքել ապահովագրական պայմանագիր' ընդամենը մեկ հպումով:

Ամերիաբանկի օնլայն ապահովագրության հարթակը միտված է խնայելու հաճախորդների ժամանակն ու նրանց հնարավորություն ընձեռելու օգտվել ապահովագրության նոր ու ընդլայնված ծառայություններից: Հարթակի միջոցով հաճախորդները կարող են կնքել պայմանագիր կամավոր ապահովագրության հետևյալ տեսակների համար.

• Մեքենայի շտապօգնություն

• Առողջության ապահովագրություն

• Կովիդ-19-ի ապահովագրություն

• Ապահովագրություն կրիտիկական հիվանդություններից և դժբախտ պատահարներից

• Օնլայն ԱՊՊԱ

Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, Ամերիաբանկը շարունակում է մշակել և ներդնել թվային նոր ծառայություններ' պարզեցնելով գործընթացներն ու ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ' բոլոր հաճախորդների համար: Ապահովագրատեսակների մանրամասներին կարող եք ծանոթանալ' անցնելով հետևյալ հղումով