Սյունիքի մարզի Խնածախ համայնքից ադրբեջանցիները ձիեր են գողացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խնածախ համայնքի բնակիչ Նվեր Հակոբջանյանը:
«Ադրբեջանցիները եկել են գյուղի տարածք, երկու ձի ու մեկ քուռակ գողացել են ու տարել: Այսօր ձի են գողանում, վաղը կարող են երեխա գողանալ»,-ասաց Նվեր Հակոբջանյանը:
Ըստ նրա՝ այս պահին գողության մասին հայտնում են պատկան մարմիններին, բացի այդ, նախատեսում են իրենք իրենց պաշտպանել. «Եթե գողացածը հետ չբերեն, ապա գյուղով գնում ենք, ադրբեջանցիների վրանը շպրտենք իրենց վրա: Եթե մեզ չեն պաշտպանում, մենք կպաշտպանենք մեզ: Ադրբեջանցիները իրենց դիրքը դրել են իմ պատուհանից 100 մետր հեռավորության վրա, այդպես ոնց կլինի՞»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: