ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով` քիչ առաջ Գեղարքունիքի մարզում միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, որի հետևանքով հրազենային վիրավորումից մահացել է հայ զինծառայողներից մեկը։ Մեր տեղեկություններով` զոհված զինծառայողը Արարատի մարզի Զոդ գյուղից էր, նա 32 տարեկան էր, պայմանագրային զինծառայող էր։
Նշենք, որ մի քանի օր առաջ Վերին Շորժայի հատվածում հայ զինվորականները երկու դիրք առաջ էին գնացել:
Ավելի ուշ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Վերին Շորժա գյուղի մերձակայքում։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, սահմանային հատվածում: Մասնավորապես, հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Նկատենք, որ զոհված զինծառայողի վերաբերյալ ՊՆ-ն որևէ տեղեկություն չի տվել։
Սոնա Հարությունյան