Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան նախորդ օրերի համեմատությամբ լարվածությունը նվազել է: Արձանագրվել են մի քանի կրակահերթեր: Իսկ Հայաստանի և Նախիջևանի սահմանագոտում առհասարակ կրակոցներ չեն արձանագրվել:

 

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

 

Հայ-ադրբեջանական, սահման, հյուսիսարևելյան, հատված, արձանագրվել, կրակահերթեր: