Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հակառակորդը կրակոցներ արձակել է նաեւ գյուղերի ուղղությամբ: «Դրանք աննշան կրակոցներ են, որոնց արդյունքում ոչ ոք չի տուժել»,-ասաց Հովհաննիսյանը: