Քիչ առաջ հայտնի դարձավ «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը։ Այն գլխավորում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ուշագրավ է, որ ցուցակի 22-րդ համարը զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը։ Նա քաղաքական գործիչ է:

Ցուցակի 33-րդ տեղում ՀՀ ազգային հերոս, Արցախյան ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի դուստրն է՝ Ասպրամ Կրպեյանը, որը մասնագիտությամբ լրագրող է։

Իսկ արդեն ցուցակի վերջում՝ 50-րդը Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը։

Հավելենք նաև, որ «Հայաստան» դաշինքը կազմված է «Վերածնվող Հայաստան», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններից և անկուսակցական գործիչներից։

Զվարթ Պետրոսյան