«2018 թվականից հետո իմ ընտանիքի նյութական վիճակը վատացել ա, չի լավացել, և ես չեմ դժգոհում, ես հպարտ եմ, որովհետև դրա համար ա, որ ես կարողանում եմ ձեր առաջ կանգնեմ էսքան աղետներից հետո․ դրանից թանկ ոչ մի բան չկա»,- այսօր՝ Արարատի մարզի Մրգավետ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Եվ ես եկել եմ ձեզնից ներողությոուն խնդրելու էն հիասթափությունների համար, որ ես ձեզ պատճառել եմ»,- բնակիչներին դիմելով հավելեց Փաշինյանը։