Հայաստանում հունիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, առողջացել է 105 քաղաքացի, մահվան դեպքեր չեն գրանցվել: Մեկ օրում կատարվել է 3067 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1108066-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223285 դեպք, որոնցից 214609-ն առողջացման, 4463-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3122 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 1091 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն,
կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով
2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։