ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական արշավի՝ հունիսի 8-ի ուղղությունները։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ հունիսի 8-ին, «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավը կշարունակենք Արագածոտնի մարզում:
Մեր հանդիպումները բնակիչների հետ տեղի են ունենալու հետեւյալ համայքներում․
11:30 - Արագածավան,
12:15 - Արտենի,
13:00 - Թալին,
14:20 - Օշական,
16:40 - Ծաղկահովիտ,
17:15 - Ալագյազ,
17:45 - Ապարան,
18:50 - Աշտարակ (Կենտրոնական հրապարակ)։
Սիրով կսպասենք ձեզ»: