Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքն ականապատման նպատակով խախտած զինվորական է գերեվարվել։