Ադրբեջանի գերությունից վերադարձած 15 տղաներն ասում են, որ վերջին մի քանի ամիսներին իրենց հագցնում էին, ասում էին, որ տանում են Երևանին հանձնելու, սակայն տարել են ծեծել ու վերադարձրել խուց, իսկ վերջին անգամ՝ հանձնելուց առաջ, ասել են, որ հագնվեն, տանում են մորթելու: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Տղաներն ասում են, որ մինչև Վրաստանի սահմանը հասնելն իմացել են, որ տանում են իրենց մորթելու: Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ, քաղաքական թիմի Նյուրենբերգը լինելու է»,- ասաց նա:
Զոհրաբյանը հայտարարեց, որ խոշտանգված և սպանված հայ ռազմագերիների թիվն անցում է 200-ը։