Կորոնավիրուսի դեմ պայքարում՝ գիտական առաջընթացն անիմաստ է, եթե պարզվի, որ երկրների միջև դեղերի և պատվաստանյութերի բաշխումը անհավասար է, նախազգուշացրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյզուսը:
«Կորոնավիրուսի նոր շտամները, պատվաստանյութերի հետ մրցավազքում, հաղթում են պատվաստանյութերի արտադրության և բաշխման անհավասարությունների պատճառով, որոնք նույնպես սպառնում են համաշխարհային տնտեսության վերականգնմանը», - ասել է նա ճեպազրույցում: Պաշտոնյան նշել է, որ աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը պաշտոնապես գերազանցել է չորս միլիոնը՝ չնայած իրականում կարող են ավելի շատ մահեր լինել: ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ որոշ երկրներ արդեն վերացնում են սահմանափակումները, կարծելով՝ համաճարակն ավարտված է: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որոշ երկրներում կա վարակի մակարդակի աճ, որը պայմանավորված է իմունացման մակարդակի «ցնցող» անհավասարությամբ և նոր շտամների առաջացմամբ: