Մխիթար Զաքարյանի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, դեռևս որևէ դատավորի չի մակագրվել, ինչպես նաև ժամը 14։00-ին Մխիթար Զաքարյանին մասնակցությամբ քննչական գործողություններ պետք է տեղի ունենան ՀՀ քննչական կոմիտեի շենքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Հարգելի լրագրողներ, ներողություն եմ խնդրում աշխատանքային խիստ ծանրաբեռնվածության պատճառով բազմաթիվ հեռախոսազանգերին պատասխանել չկարողանալու համար։
Հայտնում եմ, որ Մխիթար Զաքարյանի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, դեռևս որևէ դատավորի չի մակագրվել, ինչպես նաև ժամը 14։00-ին Մխիթար Զաքարյանին մասնակցությամբ քննչական գործողություններ պետք է տեղի ունենան ՀՀ քննչական կոմիտեի շենքում։
Բոլոր հարցերին կկարողանամ պատասխանել նախքան քննչական կոմիտեի շենք մտնելը։
Շնորհակալություն»,- գրել է Սարգսյանը։