Արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը' մեկնաբանելով ԱԳ նորանշանակ փոխնախարար Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը։
«Կարիք կա քաղաքական նշանակման' որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի և քաղաքական ղեկավարության միջև, եղած տարաձայնությունները վերացնելու համար։ Եվ կարծում եմ, որ սա ընդհանուր առմամբ դրական նշանակում է»,- ասաց նա' հրաժարվելով պատասխանել այլ նշանակումների, ինչպես նաև իր հետագա պաշտոնավաման շուրջ հարցերին։