Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում են պաշտպանության նախարարությունից:
Նշենք, որ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։