Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 24-ին Մալաթիայի բաժին է ներկայացել Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 67-ամյա Գայանե Կ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2019 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 267-րդ (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես և այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: