Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23 մ/վ արագությամբ։
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 3–ի գիշերը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +29….+31 աստիճան։