Պատերազմի ընթացքում հայակական կողմը ոչնչացրել է 4 սեփական ինքնաթիռներ և մեկ ուղղաթիռ։ Այս մասին հայտնել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի «Փոթորիկ Կովկասում» հետազոտության համահեղինակ, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի հաջողությունը կապված էր նաև հայկական կողմի այսպիսի անկազմակերպվածության հետ:

Ինչ վերաբերում է ԱԹՍ-ներին, ապա հետազոտության հեղինակները նշում են, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում սկսված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի ապահովման հարցում ԱԹՍ-երի վճռորոշ դերակատարության մասին հայտարարությունները միֆ են։