ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե ինքնաթիռի անսարքության պատճառով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ հավելելով, որ ինքնաթիռը եղել է քաղաքացիական։
ԱԳՆ-ից նաև հայտնեցին, որ Արարատ Միրզոյանը Դուշանբե կմեկնի վաղը՝ մասնակցելու ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։
Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը դրան չեն մասնակցել։