Թալիբները Աֆղանստանի համար ժամանակավոր օրենք են ընդունել, որը սահմանում է կառավարման նոր համակարգ և թողնում է երկու պաշտոնական լեզու՝ օրենսդրությամբ նախապես ամրագրված երեք լեզուների փոխարեն:
«Հիմունքներ» խորագրով օրենքում նշում է Աֆղանստանի պաշտոնական կրոնը՝ Հանաֆի մադհաբի սուննիական իսլամը, ինչպես նաև պաշտոնական լեզուները՝ փուշտու և դարի: Ավելի վաղ Աֆղանստանում, դրանց հետ միասին, ուզբեկերենը նույնպես ուներ պաշտոնական լեզվի կարգավիճակ, որով խոսում են հյուսիսային նահանգների շատ բնակիչներ: Բացի այդ՝ երկրում գոյություն ունի զգալի շիա համայնք, որը հիմնականում բաղկացած է ուզբեկներից:
Փաստաթղթի համաձայն՝ Աֆղանստանում կստեղծվի իսլամական իրավաբանների խորհուրդ և գերագույն խորհուրդ, որի կազմում կլինեն յուրաքանչյուր նահանգի քաղաքական գործիչներ, գիտնականներ և հոգևորականներ:
Նշվում է, որ «անգլիացիներից, ռուսներից և ամերիկացիներից անկախության օրը» երկրում տոն է լինելու: