ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ գնդապետ Արմեն Վարդանյանին հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան շնորհելու մասին:
Համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի՝
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Արմեն Մամիկոնի Վարդանյանին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»: