Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։
Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը, զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:
Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք եւ դուրս բերվել նախորոշված շրջաններ։
ՊՆ–ն հաղորդում է նաեւ, որ օգոստոսի 17-ին 4-րդ զորամիավորումում իրականացվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ստուգման եւ տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ: