ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո, հայտնում է gazeta.ru-ն։

 

«Ռուսաստանը շատ ուշադիր հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում։ ՌԴ ՀՕՊ-ը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի։ Մենք վերահսկում ենք ՌԴ օդուժի պատասխանատվության գոտում գտնվող օդային տարածքը»,- ասել է նա։

 

Սենատորի խոսքով՝ Ռուսաստանը, միևնույն ժամանակ, գիտակցում է, որ Հս. Կորեայի հրթիռների արձակման թիրախ չի հանդիսանում։