Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով' պաշտպանության նախարարության' մարտական հերթապահություն չիրականացնող զորամասերը Սերժ Սարգսյանի' վաղը կայանալիք երդման արարողության կապակցությամբ բերվել են մարտական' առաջին պատրաստականության վիճակի: Ըստ մեր հավաստի աղբյուրների' զինվորականներին արդեն հրահանգել են, թե անհրաժեշտության դեպքում ով ինչ դիրք է զբաղեցնելու եւ ինչ առաջադրանք կատարելու:

Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ նման հրահանգ են ստացել, մասնավորապես' Երեւանում եւ Երեւանին հարակից տարածքներում տեղակայված զորամասերը, որոնք արդեն կազմ-պատրաստ սպասում են հետագա հրահանգների:

Հիշեցնենք, որ վաղը' ապրիլի 9-ին, պետք է կայանա Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կողմնակիցները պատրաստվում են խոշոր հանրահավաք ու երթ կազմակերպել Երեւանում: