Ինչպես հայտնում է itar-tass-ը, ուկրաինական բանակը բերված է լիակատար մարտական պատրաստության վիճակի: Այդ մասին երկրի կառավարության նիստում հայտնել է Գերագույն ռադայի կողմից նշանակված առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման:

 

«Զինված ուժերը, չնայած բարդ իրադրությանը, բերված են լիակատար մարտական պատրաստության վիճակի, սկսվել են համաուկրաինական զորավարժություններ»,-նշել է նա:

 

Յարեման նաև հայտնել է, որ մշակվում է ներքին զորքերի հիմքի վրա Ուկրաինայի ազգային գվարդիայի ստեղծման հարցը: «Ես համոզված եմ՝ այս բարդ ժամանակներում բանակը կկատարի Ուկրաինայի հանդեպ իր բարձր պարտականությունը, չնայած այն բանին, որ վերջին չորս տարվա ընթացքում իրականացվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտանության խախլմանն ուղղված սիստեմային դիվերսիա»,- նշել է փոխվարչապետ Յարեման: