Այսօր Եռաբլուր ժամանած պաշտոնյաները հերթական անգամ աչքի ընկան լրագրողների հասցեին հնչեցրած ոչ կոռեկտ և անհիմն հայտարարություններով, վերջիններիս ազատ տեղաշարժը խոչընդոտելը բացատրելով նրանով, որ լրագրողների մեջ կան սադրիչներ: Ամիսներ առաջ էլ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն էր լրագրողների մեջ մեդիատեռորիստներ փնտրում: Իհարկե, չգտավ:
Ուշագրավը, սակայն, այն է, որ մինչ հեղափոխությունը ՔՊ-ական պաշտոնյաները հանդես էին գալիս լրագրողների շահերի պաշտպանության առաջին գծում: Լենա Նազարյանը օրինակ 2013 թվականին «Ասպարեզ» լրագրողների ակումբի կողմից արժանացել է «Խոսքի ազատություն» մրցանակին:
Ահա 2016-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը:
Իսկ սա արդեն Նիկոլ Փաշինյանի գրառումն է՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց մեկ ամիս անց:
Ահա ևս մեկ գրառում:
Ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի լրագրողական աշխատանքը նույնպես կոպտորեն խոչընդոտվում էր՝ նախկին իշխանությունների կողմից: Իհարկե, այն ժամանակվա ընդդիմադիրները չէին կարող այդ հանգամանքը չօգտագործել և միմյանց հերթ չզիջելով` հայտարարում էին, որ Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբներից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։ Դա 2017 թվականն էր:
Այսօր ո՛չ Լենա Նազարյանը, ո՛չ Փաշինյանը, ո՛չ Գաբրիելյանը, ոչ էլ իշխանական թիմից որևէ այլ պաշտոնյա ծպտուն անգամ չեն հանում, երբ աղաղակող կերպով խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը: Փոխարենը մեծ պատրաստակամությամբ վերջիններիս աշխատանքը էլ ավելի բարդացնելուն միտված օրենսդրական նախագծեր են մշակում և ընդունում: