Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։
«Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ հայկական դրոշը ծածանվում է Մաաստրիխտի քաղաքապետարանի վրա, որտեղ 4-րդ դարում եկել է Սուրբ Սերվասը 'առաջին հայը Նիդերլանդներում:
Շնորհակալություն Մաաստրիխտ»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Մաաստրիխտ քաղաքում է ստորագրվել Եվրոպական Միության ստեղծման մասին պայմանագիրը 1992 թվականին։