Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կատակով պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին: Ավելի վաղ Բայդենը մտահոգվել էր աշխարհում ԼԳԲՏ անձանց իրավունքների պահպանմամբ՝ հիշատակելով Ռուսաստանի տարածաշրջանը:
Իր Telegram ալիքում Կադիրովը Բայդենին անվանել է «աշխարհի ամենախնդրահարույց, ագրեսիվ երկրի առաջնորդը՝ դառնացած բոլոր մահմեդական պետությունների նկատմամբ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ -ն «արաբական աշխարհը հերկում է օդային ռումբերով»: Նա նաեւ նշել է, որ ամերիկացի առաջնորդը «խայտառակ կերպով զորքերը վերադարձրել է Աֆղանստանից»:
Կադիրովը հավելել է, որ դեռևս չեն վերականգնվել ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարի որոշ «ծիծաղելի հայտարարություններից և գործողություններից»: Իսկ այժմ «նա արդեն մեզ զվարճացնում է իր նոր տարօրինակ ու անհեթեթ հայտարարություններով»:
Կադիրովը նշել է, որ պատրաստ է Բայդենին հրավիրել Չեչնիա: «Այս դեպքում նա կհամոզվի, որ «Չեչնիայի Հանրապետությունում չկան աքաղաղներ եւ անգամ չկա նման բառ», - հավելել է Չեչնիայի ղեկավարը: «Նրանց փոխարեն մենք ունենք հավի ամուսիններ»,- հավելել է Կադիրովը: