Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ աշխատանքի «ոչ այնքան լավ մեկնարկի» մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես ցանկանում եմ, որ մենք (Թուրքիան և ԱՄՆ-ը), որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ, լինենք բարեկամներ, այլ ոչ թե հակառակորդներ: Բայց ներկայիս իրավիճակը այնքան էլ լավ չէ: Հիմնվելով իմ՝ որպես վարչապետ և նախագահ գրեթե 19 տարվա աշխատանքի վրա, կարող եմ ասել, որ, ցավոք, այժմ Ամերիկայի հետ հարաբերություններում լավագույն պահը չէ:
Ես լավ աշխատեցի (Ջորջ) Բուշ կրտսերի, (Բարաք) Օբամայի, (Դոնալդ) Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ սկսեցինք (Ջո) Բայդենի հետ»,- ԱՄՆ կատարած այցի ժամանակ ասել է Էրդողանը թուրք լրագրողներին: