Թայվանից մաթեմատիկայի ուսուցիչ Չժան Սյուն օրիգինալ կերպով որոշել է հետաքրքրել կարանտինում գտնվող ուսանողներին. Նա սկսել է դասախոսական հոլովակներ տեղադրել Pornhub-ում: Անսովոր ալիքն Twitter-յան իր էջում անդրադարձել է Viahar կրթական խաղալիքներ արտադրող ընկերության ղեկավար Մոլսոն Հարթը :

Սյուն գրանցվել է մեծահասակների կայքում changhsumath666 կեղծանվամբ՝ լրացնելով իր պրոֆիլը անհրաժեշտ բոլոր տեղեկություններով, ներառյալ հասակը, քաշը, պիրսինգներն ու դաջվածքները:

Նա թողարկել է ավելի քան երկու հարյուր կրթական հոլովակներ, որոնք մեծ հայտնիություն են վայելել և արդեն հավաքել են ավելի քան 1.4 միլիոն դիտում: Սա թույլ է տվել Չժանին «պոռնո մոդելների» վարկանիշային աղյուսակում բարձրանալ մինչև 4676-ը:

Ընդհանուր առմամբ changhsumath666-ն ունի ավելի քան հինգ հազար բաժանորդ: Ուսուցչի չինարեն դասախոսությունների ներքո  մեկնաբանությունները հիմնականում անգլերեն են: Նրանց հեղինակները խոստովանում են, որ իրենք ոչինչ չեն հասկանում, բայց եկել են մի փոքր հանգստանալու պոռնոյից:

Սյուն դասախոսություններ է հրապարակում ոչ միայն Pornhub-ում. նրա YouTube-յան ալիքին բաժանորդագրվել է ավելի քան 18 հազար մարդ: