Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան դաշինք»-ն իր քարոզարշավն այս պահին կշարունակի առանց քաղաքապետի թեկնածուի: «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը վարակվել է կորոնավիրուսով:
Վարգես Սամսոնյանը 2 օր առաջ հոսպիտալացվել էր Գյումրու բժշկական կենտրոնի տրիաժ-բաժանմունքում, ապա տեղափոխվել մայրաքաղաք:
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության նախընտրական քարոզարշավը կուսակցությունը կշարունակի թիմի մյուս անդամների օգությամբ։ «Թիմը շարունակում է աշխատել, հուսով ենք` նա շատ շուտով կապաքինվի ու կմիանա մեզ»,- «Արմենպրես»-ին նշեցին «Բալասանյան դաշինք» կուսակցության շտաբից։
Գյումրիում քաղաքապետի աթոռի համար պայքարում է 10 քաղաքական ուժ. ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն և 3 դաշինք: Ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին: