Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և փոխքաղաքապետի Հայկ Սուլթանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որոնք ինքնամեկուսացվել են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ նրանք կաշխատենք հեռավար։
«Երեկ քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել, թեստավորման արդյունքը դրական է։ Նա հիմա տանն է, իրեն լավ է զգում, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասաց մամուլի քարտուղարը։
Նա նշեց նաև, որ աշխատակազմից ևս 26 անձ թեստավորվել է, որոնց պատասխանը բացասական է եղել։